Սերժի Վաչոյի կալանքի ժամկետը երկարացվեց երկու ամսով

Սերժի Վաչոյի կալանքի ժամկետը երկարացվեց երկու ամսով

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պոպոյանի այսօր որոշում է կայացրել ևս երկու ամսով երկարաձգել Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի (Սերժի Վաչոյի) կալանքի ժամկետը։ Այս մասին տեղեկացնում է Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը։

Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ապօրինի հարստացման համար, այսինքն՝ նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները: Վաչագան Ղազարյանը կալանավորվել էր հունիսի 28-ին, սակայն հուլիսի 24-ին 1 մլրդ դրա գրավը մուծելուց հետո նա ազատ էր արձակվել։