Բակո Սահակյանի հրամանագրով Վարդան Բալայանն ազատվել է պաշտոնից

Բակո Սահակյանի հրամանագրով Վարդան Բալայանն ազատվել է պաշտոնից
Վարդան Բալայան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրի համաձայն՝  գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնից և արձակվել զինվորական ծառայությունից, որպեսզի անցնի երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի։ 

Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: