Թուրք-չինական գործակցության հեռանկարներ ե՞ն բացվում

Թուրք-չինական գործակցության հեռանկարներ ե՞ն բացվում

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ անհրաժեշտ է երկու երկրների միջեւ ամրապնդել գործակցությունը ահաբեկչության հակազդման ոլորտում։ Այս մասին հայտնում է Չինաստանի ԱԳ նախարարությունը։ Երկու նախագահների հանդիպումը տեղի է ունեցել Դուշանբեում՝ Ասիայում հանուն գործակցության եւ վստահության միջոցների խորհրդակցության գագաթնաժողովի շրջանակներում։ «Ներկա իրավիճակում կարեւոր է, որպեսզի կողմերը վճռականորեն աջակցեն միմյանց այն հարցերում, որոնք ունեն արմատական շահեր եւ ամրապնդել գործակցությունը ահաբեկչության հակազդման գործում»,- ասել է Չինաստանի նախագահը։ Նա նաեւ նշել է, որ կարեւորում է չին-թուրքական հարաբերությունները եւ հույս հայտնել աշխատել Էրդողանի հետ այն բանի վրա, որպեսզի երկկողմանի բարեկամությունը վերաճի երկու երկրների միջեւ գործակցության։ Էրդողանը եւս պատրաստակամություն է հայտնել խորացնել Պեկինի հետ իր հարաբերությունները։