ԱՄՆ նախագահի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել 

ԱՄՆ նախագահի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել: Տուժել է երեկ մոտոցիկլավար: Այս մասին հայտնում է Սպիտակ տան ու նախագահ Թրամփի աշխատանքը լուսաբանող լրագրող Ջենիֆեր Ջեյքոբսը:

Վթարը տեղի է ունեցել Լուիզիանա նահանգում: Նախագահական մեքենան չի տուժել: Հիշեցնենք, որ նախօրեին էլ պետքարտուղար Մայք Պոմպեոյի շարասյան մեքենաներից մեկը վրաերթի էր ենթարկել ոստիկանի: