Միացյալ Նահանգներում հեղեղվել է ռազմական բազաներից մեկը

Միացյալ Նահանգներում հեղեղվել է ռազմական բազաներից մեկը

ԱՄՆ Նեբրասկա նահանգում հեղեղվել է «Օֆատ» ռազմական բազան, որտեղ գտնվում է այդ երկրի ռազմավարական հրամանատարության շտաբ կայանը։ Այս մասին հայտնում է Պենտագոնը։ Ռազմական բազան հեղեղվել է Միսուրի գետի մակարդակի կտրուկ բարձրացման հետեւանքով։ Նշենք, որ «Օֆատի» ռազմաբազան հանդիսանում է ամերիկյան զինված ուժերի կարեւորագույն օբյեկտներից մեկը։ Այստեղ են կայանվում Boeing E-4B Nightwatch ինքնաթիռները, որոնք նաեւ անվանվում են «ահեղ դատաստանի ինքնաթիռներ»։ Այդ ինքնաթիռները նախատեսված են ռազմական հրամանատարության եւ կառավարության համար, եթե սկսվի միջուկային պատերազմ։ Բացի այդ, ռազմական բազայի տարածքում գերժամանակակից բունկեր կա, որտեղ միջուկային զինանոցի հրամանատարությունն է գտնվում։ Ջրի տակ է հայտնվել բազայի տարածքի մեկ երրորդը։ Վնասվել է 200 շենքերից 30-ը, ներառյալ նաեւ «ահեղ դատասխանի օրվա» ինքնաթիռների կայանման մի քանի անգարներ ու թռիչքա-վայրէջքային ուղու մեկ կիլոմետրանոց հատված։