ԵԱՀԿ նախագահը հանդիպել է ՄԽ եռանախագահների հետ

ԵԱՀԿ նախագահը հանդիպել է ՄԽ եռանախագահների հետ

ԵԱՀԿ գործող նախագահող, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ եւ լիակատար աջակցություն հայտնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նրանց ներդրած ջանքերին։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահողի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։ Լայչակը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումները, որոնք տեղի են ունեցել ապրիլի 15-ին Մոսկվայում եւ հունիսի 20-ին Վաշինգտոնում եւ արձագանքել հունիսի 28-ին Երեւանի եւ Բաքվի միջեւ կատարված գերիների փոխանակությանը։ «Մենք ողջունում ենք այս մարդասիրական քայլը, որը ցույց է տալիս, թե ինչպես երկխոսությունը կարող է դրական արդյունքներ ունենալ այն մարդկանց համար, ովքեր տուժել են հակամարտությունից»,- ասել է ԵԱՀԿ գործող նախագահողը։