Լրագրող Գայանե Մանուկյանը 2 000 000 ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

Լրագրող Գայանե Մանուկյանը 2 000 000 ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

Հուլիսի 15-ին  ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (նախագահությամբ՝ դատավոր Ա. Նիկողոսյանի) բավարարեց  ներկայացված վերաքննիչ բողոքը և Hzham.am կայքի լրագրող Գայանե Մանուկյանի նկատմամբ ընտրված կալանքը գրավով փոխարինելը ճանաչեց թույլատրելի՝ գրավի չափ սահմանելով 2 000 000 (երկու միլիոն) ՀՀ դրամը:

Այս մասին տեղեկացնում են  «Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակից:

Սահմանված չափով գումարը վճարելուց  և դրա մասին ապացույցը վարույթն իրականացնող մարմին ներկայացնելուց հետո Գայանե Մանուկյանը գործի նախաքննությանը կմասնակցի ազատության մեջ գտնվելու պայմաններում: