Ինչու՞ Բակո Սահակյանը իշխանություն է

Ինչու՞ Բակո Սահակյանը իշխանություն է

Այս հարցն է հնչեցրել Սուրեն Սարգսյանը, որ հայտնի է Արցախի ՊԲ նախկին հրամանատարի հանդեպ նվիրվածությամբ եւ պարբերաբար մենախոսում է meronq.am-ի համացանցային տիրույթում:

Քանի որ նա հարցադրումն անում է որպես Արցախի պատերազմի մասնակից եւ հղում է անում մարտական ընկերներին, պատասխանեմ իր ոճով.«Բակո Սահակյանը իշխանություն է, որովհետեւ այդպես է ուզում Արցախի պատերազմի վետերանների մեծամասնությունը»: Գյուղի մեր հարեւանը Պաշտպանության բանակում ծառայել է շուրջ հինգ տարի: 1992-94 թվականներին մարտական գործողություններին մասնակցել է Սրխավենդից մինչեւ Թալիշ, հրադադարի հաստատումից հետո դիրքապահ է եղել Սեյսուլանի ուղղությամբ:

Սահմանադրական փոփոխությունների հարցով ստորագրահավաքի ամենաեռուն շրջանում գյուղ էի գնացել, հանդիպեցինք: Հարցրի՝ իրեն չե՞ն դիմել, որ ստորագրի: Ասաց. ,,Ոնց չէ, տան ճամփեն կուպար են արել, ասել եմ՝ չէ»: Մեր գյուղի վետերաններից ստորագրահավաքին չորս հոգի է միացել, իսկ պատերազմով մի քանի տասնյակ մարդ է անցել: Նրանք դեմ են իշխանափոխությանը: Ահա եւ Սուրեն Սարգսյանի հարցի պատասխանը: