Աշխաբադում արգելել են գունավոր ակերով անվադողերի օգտագործումը

Աշխաբադում արգելել են գունավոր ակերով անվադողերի օգտագործումը

Աշխաբադի իշխանությունները ավտովարորդների եւ ավտո-սեփականատերերի համար նոր սահմանափակում են մտցրել։ Ինչպես հաղորդում է Хроники Туркменистана-ն, նոր սահմանափակմամբ արգելվում է մեքենաների գունավոր ակերով անվադողերի օգտագործումը։ Թույլատրելի են միայն սեւ եւ արծաթափայլ ակերի օգտագործում։ Նույնիսկ մուգ մոխրագույն ակերով անվադողերի օգտագործումն արգելվել է։ Կարգազանցները տուգանվում են եւ պարտավորեցվում փոխել ակերը։ Ընդ որում, մեքենան առգրավվում է մինչեւ այն պահը, քանի դեռ ակերը ընդունելի գույներով չեն ներկվել կամ փոխվել։