Դերասանը  չի մահացել. ինսո՞ւլտ է տարել

Դերասանը  չի մահացել. ինսո՞ւլտ է տարել

 67 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Ռուդոլֆ Ղեւոնդյանը: Լուրը մամուլում կայծակնային արագությամբ տարածվեց, սակայն AylLur.am-ը գրում է, որ դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանը չի մահացել։ Վերջինս կոմայի մեջ է, միացված է շնչառական ապարատներին։

Սխալ ինֆորմացիան տարածել էր դերասանի բարեկամը։ Ներողություն են հայտնում դերասանի հարազատներին և  ընթերցողներին՝ թյուրիմացության համար։ Իսկ ահա Հրապարակի տեղեկություններով դերասանը արյան բարձր ճնշում ուներ, ինսուլտ էր տարել: Տևական ժամանակ է, ինչ բուժում է ստանում արտերկրում:Դերսանի ընտանիքի բարեկամներից մեկը մեզ հետ զրույցում ասաց,որ  իսկապես Ռուդոլֆ Ղևոնդյանի առողջական վիճակը ծանր է. «Էս պահին բոլորս աղոթում ենք նրա համար եւ վստահ ենք, որ Աստված կլսի մեր ձայնը.նա այստեղ է մեզ պետք:Կարծում եմ տգեղ էր ժամանակից շուտ նման բոթ տարածելը»:Նշենք,որ մեզ չհաջողվեց կապ հաստատել արվեստագետի ընտանիքի անդամների հետ: