ՌԴ դեսպանատանը՝ ընդունելություն Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ 

ՌԴ դեսպանատանը՝ ընդունելություն Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ 

Փետրվարի 23-ին Ռուսաստանում մեծ շուքով նշվող Հայրենքի պաշտպանի օրվա կապակցությամբ Հայաստանում ՌԴ դեսպանատունն  այսօր ընդունելություն էր կազմակերպել։ Ներկա էին՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը  Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, տարբեր դեսպանատների ռազմական կցորդներ, զինվորականություն, վետերաններ, ԱԺ պատգամավորներ, մտավորականության ներկայացուցիչներ  Ազգային ժողովի ղեկավարությունը ներկայացված էր ԱԺ փոխխոսնակներ Ալեն Սիմոնյանի և Միքայել Մելքումյանի մակարդակով։ «Իմ քայլը » դաշինքից ներկա էին նաև ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը, այլ անդամներ։

Հիշեցնենք, որ  ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը ամեն տարի փետրվարի 23-ին կազմակերպում է նման ընդունելություն, և այս տարի միակ նորությունը  հեղափոխությունից հետո փոխված նոր դեմքերն են։
Հիշեցնենք նաև, որ բոլորովին  վերջերս ռուսական կողմը այսպես ասած՝ ճանաչողական այց կատարեց Հայաստանի պառլամենտ, փորձելով  ծանոթանալ, պատկերացում կազմել օրենսդիր նոր  դեմքերի մասին։