Սահակաշվիլու հերթական ելույթից հետո Թբիլիսիում ուկրաինական դեսպանը կանչվել է վրացական ԱԳՆ

Սահակաշվիլու հերթական ելույթից հետո Թբիլիսիում ուկրաինական դեսպանը կանչվել է վրացական ԱԳՆ

Այն բանից հետո, երբ հուլիսի իննին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին խոսել է իշխանության ոչ-լեգիտիմության մասին, Թբիլիսիում ուկրաինական դեսպան Իգոր Դոլգովին հրավիրել են վրացական ԱԳ նախարարություն՝ պարզաբանումներ տալու, հաշվի առնելով, որ Սահակաշվիլին ներկայումս Ուկրաինայի պետական ապարատի պաշտոնյա է։ Ուկրաինայի դեսպանին, վրացական ԱԳՆ-ում կայացած հանդիպման ժամանակ, վերստին հիշեցվել է վրաց-ուկրաինական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների մասին եւ նշվել, որ անհանգստացնող է այն, որ ուկրաինական իշխանության պաշտոնյան նման հայտարարություններ է հնչեցնում Վրաստանի հասցեին, ինչը զգալի վնաս է հասցնում երկկողմ հարաբերություններին։