«Ժողովուրդ». ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին փոխարինո՞ղ են գտել

«Ժողովուրդ». ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին փոխարինո՞ղ են գտել

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարբերաբար լուրեր են շրջանառվում այն մասին, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը, ընդ որում, սա կարող է լինել ՊԵԿ-ն ու ՀՀ ֆինանսների նախարարութունը միացնելուց հետո:

«Ժողովուրդ» թերթը հարց ուղղեց պարոն Անանյանին` արդյոք վերջինս իրենց տեսնո՞ւմ է ապագա կառավարությունում:

Մեր հարցին վերջինս հարցով պատասխանեց. «Ե՞ս պիտի տեսնեմ»: Այնուհետեւ Անանյանը կես կատակ-կես լուրջ ասաց. «Ես ինձ տեսնում եմ մեր տանը: Մնացածը` ով ոնց կորոշի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում