ՊՆ կայքից 2,5 տարի առաջ անհետացել է «Արցախյան ազատամարտ» բաժինը
ՊՆ պաշտոնական կայքից 2,5 տարի առաջ անհետացել է «Արցախյան ազատամարտ» բաժինը, ի վերջո, ՀՀ ԶՈւ-ն ձևավորվել է Արցախյան ազատամարտի հիման վրա, այս մասին ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նիստին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Պատգամավորի խոսքով՝ ՊՆ-ից դա պատճառաբանում էին տեխնիկական խնդիրներով․ «2,5 տարվա ընթացքում հնարավո՞ր չէր վերացնել տեխնիկական խնդիրը, ե՞րբ վերջապես մեր ԶՈւ-ի ակունքը, հիմքը հանդիսացող «Արցախյան ազատամարտ» բաժինը կվերականգնվի ՊՆ կայքում»,-ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանին դիմեց պատգամավորը։
Փոխնախարարը պատասխանեց, որ դա իր պաշտոնեական պարտականությունների շրջանակից դուրս է․ «Տեղյակ էլ չեմ, թե ինչի մասին եք խոսում»։
Կարծիքներ