Ինչպիսի ավտոբուսներ ձեռք կբերի քաղաքապետարանը

Ինչպիսի ավտոբուսներ ձեռք կբերի քաղաքապետարանը

«Հրապարակը» այսօր տեղեկացրել էր, որ քաղաքապետարանը պատրաստվում է շուրջ 800 նոր ավտոբուս ձեռք բերել։ Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանին հարցրինք, թե ինչպիսի ավտոբուսներ են պատրաստվում ձեռք բերել, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քաղաքապետարանը հակված է մեկ անձից ձեռք բերել բենզինով աշխատող ավտոբուսներ, որոնց շահագործումը անհամեմատ ավելի թանկ կլինի․

«Հիմա քննարկվում են տարբեր տեսակի առաջարկներ՝ այդ թվում հիբրիդային, էլեկտրական, գազային և դիզելային շարժիչներով աշխատող ավտոբուսների առաջարկներն են քննարկվում, և իր գնի, սպասարկման, ամորտիզացիայի, հետագայում մաշվածության հետ կապված ծախսերի և այլ պարամետրերը հաշվի առնելով քաղաքապետարանը կատարելու է ընտրությունը, իհարկե, հանարյին քննարկման միջոցով։ Վերջերս այստեղ եղել է «Դայսլեր» ընկերությունը և իր ներկայացրած առաջարկների մեջ եղել է և ամբողջովին էլեկտրական ավտոբուսներ, որոնց սերիական արտադրությունը սկվելու է 2019 թվականի ապրիլից ընդամենը, և կարելի է ենթադրել, որ էժան չի լինելու, ներկայացրել են նաև հիբրիդային և գազային շարժիչներով տարբերակներ։ Իսկ այսօր չինական ընկերության հետ է հանդիպում տեղի ունեցել։

2017 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը քաղաքապետի թեկնածու էր, հայտարարում էր, որ շուրջ 230 ամտոբուս ավտոպարկում կանգնած է։ Հարցրինք, թե այդ ավտոբուսները մինչ այժմ այնտե՞ղ են՝ նկատի ունենալով, որ նոր ավտոբուսներ են ցանկանում ձեռք բերել․

Թվի մասին ոչինչ չեմ կարող ասել, 2017 և 2019 թվականի տվյալները կարող են տարբերվել, ես հիմա այդ մասին չեմ կարող ասել, եթե հարցում անեք, անպայման այդ տեղեկատվությունը կտրամադրենք»,-ասաց կարապետյանը։