Ո՞ւր է անհետացել ԱԺ նախագահը և ինչո՞ւ չի շարունակվում նիստը

Ո՞ւր է անհետացել ԱԺ նախագահը և ինչո՞ւ չի շարունակվում նիստը

Ազգային ժողովի նախագահությունը արդեն մոտ 30 րոպե է՝ չի ժամանում նիստերի դահլիճ, որ շարունակի նիստը վարել։ Մինչդեռ, ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ ժամը 12։00-ին ընդմիջումը պետք է ավարտված լիներ և շարունակվեր նիստի բնականոն ընթացքը։ Բայց արդեն մոտ երեսուն րոպե է՝ պատգամավորները դահլիճում սպասում են ԱԺ նախագահ Արարատ Մկրզոյանին, որ սկսեն նիստը։

Սա ԱԺ կանոնակարգ օրենքի բացահայտ խախտում է։ ԱԺ տեխնիկական անձնակազմից, որոնք ապահովում են նիստի աշխատանքները, ևս չունեն բացատրություն, թե ինչու՞ է հետաձգվում նիստը, իրենք էլ, մյուսների նման, սպասում են ԱԺ նախագահությանը։