Ումից է արտագրել դատավոր Ազարյանն իր ատենախոսությունը

Ումից է արտագրել դատավոր Ազարյանն իր ատենախոսությունը

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում այսօր քննարկում է կազմակերպվել «Գրագողության դեմ պայքարի օրենսդրական հնարավոր լուծումները» թեմայով: Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հիշեցրեց, որ այս քննարկման հիմքում դատավոր Ազարյանի հետ կապված աղմուկ բարձրացրած հարցն է:

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը հայտարարեց, որ Ալեքսանդր Ազարյանը 160 էջանոց իր ատենախոսության առնվազն 17 էջը արտագրել է Վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու ատենախոսությունից, ընդ որում, ատենախոսության ղեկավարը երկուսի դեպքում էլ նույն մարդն է եղել․ «Անցած տարի մեկը եկավ ԲՈԿ, ասաց, որ ատենախոսությունն արտագրած է․ մեզանից տեղեկանք ուզեց, բայց չտվեցինք, ասացին՝ ոչ օֆիցիալ հարաբերություններ են, դրանից մեկ օր հետո 1in.am-ից մեր մեյլին հարցում եկավ՝ խնդրելով համեմատել ատենախոսությունները, մենք արեցին եւ պատասխանեցինք, որ տեքստում կան համընկնումներ։ Այնպես չէ, որ ԲՈԿ-ը ինֆորմացիան միտումնավոր դուրս է հանել, գիտնականների մեջ բոլորը գիտեն՝ ով ով է, ով որ ատենախոսությունն է գրել, ոնց է գրել, ինչի դիմաց, ինչի թույլտվության դիմաց»։

Գոգյանն անդրադարձավ այն մեղադրանքներին, որ ինքը քաղաքական հետապնդում է իրականացնում նախկին համակարգի ներկայացուցիչների  դեմ։

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Ազարյանը անցած տարվա օգոստոսին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխած դատավորն է։