«Հրապարակ»․Կարեն Կարապետյանի ծրագիրը կիսատ է մնացել

«Հրապարակ»․Կարեն Կարապետյանի ծրագիրը կիսատ է մնացել
Կարեն Կարապետյան

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն իր պաշտոնավարման ժամանակ նախաձեռնել էր «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքը զբոսաշրջային գոտու վերածելու ծրագիրը: Ստեղծվել էր «Կումայրի վերածնունդ» ներդրումային հիմնադրամը, առաջին ներդրողն էլ ինքը՝ վարչապետն էր՝  կես միլիոն դոլար։

Մեծ շուքով բացվեց վերանորոգված Ռուսթավելի փողոցը: Սակայն այդքանով ամեն ինչ ավարտվել է, հեղափոխությունից հետո պրոցեսը կանգ է առել։ Գյումրիում հուսով են, որ ծրագիրը կընդգրկվի միջազգային ֆինանսավորմամբ իրականացվողների շարքում, եւ այդպես ավարտին կհասցվի հին Գյումրու վերակառուցման ծրագիրը։