«Ֆորբսը» Հայաստանն ընդգրկել է 2019-ի լավագույն ճամփորդական ուղղությունների մեջ

«Ֆորբսը» Հայաստանն ընդգրկել է 2019-ի լավագույն ճամփորդական ուղղությունների մեջ

««Ֆորբսը» Հայաստանն ընդգրկել է 2019-ի լավագույն 18 բյուջետային ճամփորդական ուղղությունների մեջ»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշոտնակատար Նիկոլ Փաշինյանը ու հրապարակել«Ֆորբս»-ի անդրադարձը, որտեղ Հայաստանը ներկայացված է Կովկասյան լեռներում թաքնված գանձ է, որը դեռ չի դարձել զանգվածային զբոսաշրջության վայր։ 

Հարուստ պատմություն, գինեգործություն, տպավորիչ լանդշաֆտ, հինավուրց վանքեր եւ հրաշալի լեռներ, ըստ հոդվածագրի, սա դեռ ամենը չէ, որ կարող եք տեսնել Հայաստանում․ «Երեւանը, հանդիսանում է աշխույժ քաղաք` արհեստանոցներով, համեղ ռեստորաններով, թանգարաններով եւ փողոցային շուկաներով, որոնք վաճառում են տեղական արտադրանքը: Իմ սիրած տեղական ճաշատեսակների մի մասը ներառում է տոլմա, խորոված կամ մսի բարբիքյու, լավաշ եւ տեղական պանիր: Գինու սիրահարների համար Հայաստանը կատարյալ վայր է`փորձելու տարբեր պտուղներից պատրաստված գինիներ, ինչպիսիք են նռան (Հայաստանի ազգային խորհրդանիշը), մոշի եւ կեռասի»:

Հոդվածագիրը հիշատակում է նաեւ Արենիի եւ Էջմիածնի մասին, գրելով․ «Դուք կարող եք այցելել աշխարհի ամենահին գինեգործարանը Արենիում, ճանապարհին կանգ առնել ցնցող վանքերի մոտ կամ այցելել աշխարհի ամենահին տաճարը՝ Էջմիածինը»։