Թեքվանդոն ու Սասուն Միքայելյանը․ նրան մեղադրում են «Մանվել Գրիգորյան» լինելու մեջ (տեսանյութ)

Թեքվանդոն ու Սասուն Միքայելյանը․ նրան մեղադրում են «Մանվել Գրիգորյան» լինելու մեջ (տեսանյութ)

Թեքվանդոյի հայկական ասոցիացիայի նախագահ Վրեժ Խաչիկյանի գլխավորությամբ այսօր մի խումբ մարզիչներ, սպորտսմեններ հավաքվել էին «Երկրապահ միության» դիմաց՝ արտահայտելով դժգոհությունը։ Հենց երկրապահում էլ կայանալու էր ասոցիացիայի ղեկավար կազմի ընտրությունը, որին, ըստ Խաչիկյանի, իրենց չեն հրավիրել։ 

Վրեժ Խաչիկյանի խոսքով՝ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը հովանավորում է Մանվել Գրիգորյանի հետնորդ հանցագործների, որոնց նկատմամբ փողերի յուրացման փաստի առթիվ այս պահին էլ քրեական գործ է հարուցված։ Ըստ նրա՝ նախկինում 10-15 տարի շարունակ ֆեդերացիայի պատվավոր ղեկավարը եղել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը, հետո՝ որդին։ 

Ակցիայի մասնակիցները մտան ԵԿՄ, այն սրահ, որտեղի սրահներում տեղի էր ունենում համաժողովը։ Տեսնելով ցուցարարներին՝ համաժողովի մասնակիցները ետնամուտքից հեռացան։ Նրանց դիմավորեց Օնիկ Ավետիսյան անուն-ազգանունով անձը, որը նշեց, որ համաժողովն ավարտվել է, ապա դուրս հրավիրեց ցուցարարներին։

Մանրամասները՝ տեսանյութում։