Արձագանքում են Աննա Հակոբյանին՝ ակնարկելով հանգանակության արկղերի մասին

Արձագանքում են Աննա Հակոբյանին՝ ակնարկելով հանգանակության արկղերի մասին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, վարչապետի տիկին Աննա Հակոբյանն արձագանքել է իր հիմնադրամի նվիրատուների ցանկի հրապարակմանը ։ Ի պատասխան այդ արձագանքի, ցուցակները հչապարակած օգտատեր Աննա Սահակյանը գրել է․ 

««Ինչ որ մի անհատ»,- այսպես է ինձ դիմել Աննա Հակոբյանը, շարունակում է հարցնել ։Որքան ինձ հայտնի է «Սիթի օֆ սմայլը» օդանավակայանում, ամենից երեւացող ու յուղոտ տեղում, դյութիֆրիում տեղադրել է իր արկղերը, որքան գիտեմ՝ երկու հատ, հանգանակության համար եւ որքան հայտնի է, ոչ միայն օդանավակայանում, այլ նաեւ այլ տեղերում։ Կան նաեւ «գթության» ակցիաներ, նման «ՍԱՍ»-ի կարկանդակներին։ Ինչու հաշվետվության մեջ եւ ոչ մի տողով չի նշվում այն ֆինանսական հոսքերի մասին, որոնք գալիս են այդ արկղերից ու մյուս իվենթներից։ Միթե այդպես էլ ոչ ոք չի գնել այդ կարկանդակները։ Եվ եւս մեկ հարց, եթե մեզ մոտ նման անկեղծ խոսակցություն է սկսել ընթանալ․ որքան հայտնի է, մեզ մոտ չի գործում Ռուսաստանի փոստային ծառայությունը, եւ եթե դուք հավաստիացնում եք, որ հիմնական հոսքերը եղել են գալա ընթրիքից ապա ինչու դրանք չեն հաշվառվել հուլիսին, ինչպես ասում եք, այլ հոկտեմբերին կամ դեկտեմբերին։Ստացվում է, որ գալա ընթրիքի ժամանակ Ծառուկյանը տվել է հինգ միլիոն, դուրս է եկել, ապա հետ է վերադարձել ու տվել եւս հինգ միլիոն։ Խոսքը նույն օրվա մեջ կրկնվող նվիրատվությունների մասին է եւ նկատենք, որ ես ընդամենը հարցեր եմ տալիս»։