«Հրապարակ».«Իմ քայլը» կապահովի՞ քվորում արտահերթ նիստին

«Հրապարակ».«Իմ քայլը» կապահովի՞ քվորում արտահերթ նիստին

«Լուսավոր Հայաստանը» եւ ԲՀԿ-ն անհրաժեշտ քանակի ստորագրություններ են հավաքել ԱԺ արտահերթ նիստ անելու օրակարգով։ Թեման Նիկոլ Փաշինյանի հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետեւանքով ստեղծված իրադրությունն է։

Նիստից առաջ պետք է արտահերթի որոշումը կայացվի ԱԺ խորհրդում, իսկ ԱԺ նախագահն այսօր միայն կվերադառնա Բիշքեկից։ Կկայանա՞ արտահերթ նիստ։ «Իմ քայլը» վերապահում ունի ԼՀԿ օրակարգի հետ կապված։ Չնայած խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այդպես էլ չպատասխանեց՝ դե՞մ են ԼՀԿ-ի ձեւակերպմանը, ասաց՝ կողմ են դատաիրավական ոլորտի բարեփոխումների հարցի քննարկմանը։ Չպատասխանեց նաեւ՝ «Իմ քայլը» կապահովի՞ քվորում, եթե ԼՀԿ-ն հարցի ձեւակերպումը չփոխի։