Նախազգուշացրել է չխառնվել ներքին գործերին

Նախազգուշացրել է չխառնվել ներքին գործերին

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նախազգուշացրել է ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոյին զերծ մնալ Վենեսուելայի ներքին գործերին միջամտելուց։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Ըստ հաղորդման Լավրովը նման հայտարարություն արել է իր ամերիկացի գործընկերոջ հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։ Լավրովը նաեւ պատրաստակամություն է հայտնել խորհրդակցություններ անցկացնել Վենեսուելայի հարցով՝ ՄԱԿ Կանոնադրության համեմատ։