Google-ը փորձարկում է իր նոր սեփական սոցկայքը

Google-ը փորձարկում է իր նոր սեփական սոցկայքը

Ինչպես հայտնի է, այս տարվա ապրիլին փակվեց Google+ սոցկայքը եւ վերջինիս փոխարեն Google-ը որոշել է գործարկել նոր սոցկայքային նախագիծ, որը կոչվում է Shoelace։ Նախագիծը մշակվել է Area 120 լաբորատորիայի կողմից եւ իրենից ներկայացնում է հիպերլոկալ սոցկայք, որը թույլ է տալիս մարդկանց գտնել մոտակայքում ապրողներին եւ միասին գնալ կինո, համերգ, կամ այլ միջոցառման։ Shoelace-ը դեռեւս հասանելի է միայն Նյու-Յորքում։ Այն օգնում է մարդկանց կապ հաստատել իրար միջեւ, սակայն կա պայման․ նրանք պետք է ունենան ընդհանուր հետաքրքրություններ։ Google-ը նախկինում եւս նման նախագծեր իրականացրել է ու փակել։