ԱՄՆ-ն պաշտպանում է Իսրայելի՝ ինքնապաշտպանվելու իրավունքը

ԱՄՆ-ն պաշտպանում է Իսրայելի՝ ինքնապաշտպանվելու իրավունքը

Վաշինգտոնը լիովին աջակցում է Իսրայելի ինքնապաշտպանելու եւ Սիրիայում իր հանդեպ իրանական կողմից եկող ագրեսիային դիմակայելու իրավունքը։ Այս մասին, ըստ «ՏԱՍՍ» լրատվական գործակալության փոխանցման, հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուի հետ հանդիպումից առաջ, լրագրողների հետ ունեցած ասուլիսի ընթացքում։ «Գնահատում եմ այն փաստը, որ Միացյալ Նահանգները աջակցում է լիովին՝ Իսրայելի՝ իրանական ագրեսիայից ինքնապաշտպանվելու իրավունքոը»,- ի պատասխան երախտագիտություն է հայտնել Նեթանյահուն, հավելելով, որ հարկ եղած դեպքում Իսրայելը կշարունակի հակադարձող գործողություններ իրականացնել ընդդեմ Իրանի ագրեսիայի։