Ո՞ր ամբուլատորիայում և ԱԱՏՄ ո՞ր աշխատակիցն է «Գարդասիլի» հակագովազդ արել․ ԱԱՏՄ պետը հարցրել է Թորոսյանին, նա չի պատասխանել

Ո՞ր ամբուլատորիայում և ԱԱՏՄ ո՞ր աշխատակիցն է «Գարդասիլի» հակագովազդ արել․ ԱԱՏՄ պետը հարցրել է Թորոսյանին, նա չի պատասխանել

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ստիպված եղավ առանձին անդրադառնալ Առողջպահական խորհրդի հայտնի նիստին իրենց հայտնի խոսակցության գրեթե բոլոր դրվագներին։ Մեղադրանքի հետ կապված, որ Արսեն Թորոսյանը հնչեցրել է, որ ԱԱՏՄ աշխատակիցները գնում և տարբեր ամբուլատորաիաներում «Գարդասիլի» հակագովազդ են անում։ Ավելին՝ արել են գործողություններ, որպեսզի խանգարեն պատվաստումների գործընթացը։

Այս մասին հարցին ի պատասխան՝ Էդգար Խուրշուդյանն ասաց, որ այդ մասին իմացել է տեղում՝ Թորոսյանից, հարցրել է նրան։ «Տեղում պարոն Թորոսյանը չկարողացավ ճշտել, հետագայում գրավոր, թղթային հարցում կատարեցին, չստացանք պատասխան, դիմեցինք համապատասխան ամբուլատորիաներին, որտեղ որ եղել էին մեր աշխատակիցները և իբրև թե կատարել էն էդ հակաքարոզչությունը, և ամբուլատորիաների ղեկավարները թե՛ հեռախոսով, թե՛ գրավոր փաստեցին, որ որևէ հակաքարոզ չի տարվել։ Խոսակցություն եղել է նրանց կողմից, որն ուղղակիորեն բժշկական կենտրոնի տնօրենն իր հետաքրքրությունից ելնելով՝ բժշկին հարց է տվել, թե ինչի, ինչ և այլն, և այլն։ Այսինքն՝ գործըթացը այսքանով ավարտվել է»,-ասաց Էդգար Խուրշուդյանը։ Նա նշեց, որ այդ հարցը իրեն ևս անհանգստացրել է, որովհետև նման գործողություն չէր կարող լինել։

ԱԱՏՄ պետը անդրադարձավ նաև «կադրերով փոփոխություններին»։ Ասաց, որ Ան որոշ աշխատակիցներ, որոնք ցանկություն են հայտնել տեղափոխվել տեսչական մարմին, նրանց հետ ծաոնթացել են, զրուցել, հասկացել նրանց օգտակարության աստիճանը և ուղղակի աշխատանքի առաջարկ է արվել։  Բայց հակառակը եղել է, երբ անձամբ իր կողմից ազատված կադրերը աշխատում են նախարարությունում։