Մելիքբեկյանը ցանկացել է իր ծննդավայրում դաշտ կառուցել, բայց հող չեն տվել

Մելիքբեկյանը ցանկացել է իր ծննդավայրում դաշտ կառուցել, բայց հող չեն տվել

ՀՖՖ-ն ֆուտբոլի զարգացման նոր ռազմավարություն է մշակել։ Ֆուտբոլի ֆեդերացիան ցանկանում է Հայաստանի հեռավոր համայնքներում ֆուտբոլի դաշտեր կառուցել, քանի որ մարզերում, չունենալով այլ հետաքրքրություններ, երեխաները ավելի հաճախ են ֆուտբոլ խաղում, և հետաքրքրությունն այդ սպորտաձևի հանդեպ առավել մեծ է։ ՀՖՖ փոխնախագահ, նախկին սպորտային մեկնաբան Արմեն Մելիքբեկյանը այդ ծրագիրը առաջինը հենց իր հարազատ գյուղում՝ Իջևանի շրջանի Աչաջուր համայնքում  է ցանկացել իրականացնել, սակայն ծննդավայրում իրեն այդ նպատակի համար հողատարածք չեն տրամադրել, համայնքապետ Կարեն Ղալթաղչյանը առաջարկել է դպրոցին կից ֆուտբոլի դաշտը վերանորոգել, սակայն Մելիքբեկյանը չի ցանկացել։ Ղալթաղչյանին հարցրինք, թե ո՞րն է պատճառը, որ հողատարածք չեն տրամադրել․

«Տարածքում այդպիսի հողեր չկան, բայց մի տարածք ունենք՝ դպրոցի դաշտն է, այդտեղ ենք մենք ցանկացել, որ ինքը սարքի, բայց ներդրում չի եղել։ Մենք ցույց ենք տվել այդ տարածքը, ինքը գնացել է , որ որոշի, թե ի՞նչ է անելու, բայց պատասխան չի եղել, ինձ ասաց՝ մի տարածք լինի, որ դաշտ սարքենք, ես էլ այդ տարածքն եմ ցույց տվել»,- ասաց համայնքապետը։