Բարձրաստիճաններից ով որտեղ է այս վճռական պահին

Բարձրաստիճաններից ով որտեղ է այս վճռական պահին

Դատական «հեղափոխությունը» Նիկոլ Փաշինյանը նախաձեռնեց այնպիսի պահի, երբ Հայաստանում չեն պետության մյուս բարձրաստիճան պաշտոնյաները՝ ԱԺ նախագահը գտնվում է՝ Բիշքեկում, ՀՀ նախագահը՝ Ղազախստանում։ 

ԱԺ նախագահից ձայն ծպտուն չկա՝ նա խորհրդարանական պատվիրակության հետ երեկ հանդիպում է ունեցել ՌԴ պետդումայի ղեկավարության հետ եւ հպարտորեն հաղորդագրություն տարածել այդ մասին, սակայն Նիկոլ Փաշինյանի ձեռնարկած ակցիային որեւէ կերպ չի անդրադարձել։ Այս նախաձեռնությանն անդրադարձել է միայն Բիշքեկում գտնվող ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, որը դարձել է վարչապետի «դամ քաշողը»՝ բոլոր անըմբռնելի քայլերը երկրորդողը, եւհավակնում է թիմի «Էդուարդ Շարմազանովը» դառնալու կարգավիճակին։ ԱԺ նախագահ-փոխնախագահ խումբը Հայաստան է վերադառնալու մայիսի 21-ին։ Հանրապետությունում չէ նաև Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը։

Ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանին, ապա նա Նուր-Սուլթանում է, նկարվում է երեխաների հետ, ինչ որ մշակութային միջոցառումների է մասնակցում։ Երեկ Փաշինյանի կոչից հետո բոլորը նրա անունն էին հնչեցնում եւ պահանջու էին, որ նա արտահայտվի, քայլեր ձեռնարկի։ Ի վերջո, հավանաբար, այդ պահանջների արդյունքում, նա մի ճապաղ տեքստ տարածեց, որից չհասկացվեց ողջունում է վարչապետի ավանտյուրան, թե մերժում։ Միայն սահմանադրականությունը պահպանելու զգուշավոր նախադասությունից կարելի էր ենթադրել, որ կողմնակից չէ դատարաններն արգելափակելուն։ Ինչպես ֆեյսբուքում բնորոշեցին այդ տեքստը․ «Արմեն Սարգսյանն ասաց՝ ինձ վրա հույս չդնեք»։

Եթե սրան գումարենք նաեւ այն, որ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ ԱՄՆ-ում է, ինչ որ ֆուրշեթների ու շնորհանդեսների է մասնակցում, ակնհայտ կդառնա, որ երկիրը թողնվել է անհավասարակշիռ հոգեվիճակում գտնվող, տարբեր ազդեցությունների տակ էմոցիոնալ քայլեր անող ՀՀ վարչապետին, ով հասկանալի չէ, թե ինչ ծրագիր ունի այս պահին։ 

Իսկ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ուկրաինայում է ՝ Վլադիմիր Զելենսկիի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար։