Հրաժարական է տվել խորհրդարանի նախագահը

Հրաժարական է տվել խորհրդարանի նախագահը

Հրաժարական է տվել Թուրքիայի խորհրդարանի՝ Ազգային մեծ ժողովի նախագահ Բինալի Յըլդըրըմը։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Նշենք, որ Յըլդըրըմը իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից առաջադրվելու է Ստամբուլի Բեյուքշեհիր համայնքի ղեկավարի ընտրություններում։

Նշենք նաև, որ Յըլդըրըմի հրաժարականի մասին լուրերը հայտնվել էին թուրքական մամուլում բավականին վաղուց, եւ ինքն էլ չէր հերքել դրանք եւ ասել է, որ եթե կուսակցությունը իր թեկնածությունը հաստատի համայնքի նախագահի պաշտոնի համար, ինքը կթողնի խորհրդարանի նախագահի պաշտոնը։