Սեյրան Օհանյանին մեղադրանք առաջադրվել է նույն գործով, ինչ Քոչարյանին

Սեյրան Օհանյանին մեղադրանք առաջադրվել է նույն գործով, ինչ Քոչարյանին

Այսօր լրատվամիջոցներով տեղեկություն տարածվեց, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով։

Տեղեկությունն իրականում ճիշտ է, չնայած նրան, որ ՀՔԾ-ն չի մեկնաբանում՝ թերևս փորձելով ժամանակ ձգել։ Մեղադրանքն առաջադրվել է նույն քրեական գործի շրջանակներում, ինչ Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին։ ՀՔԾ-ից մեր հարցին ի պատասխան՝ ընդամենը նշեցին, որ այս պահին չեն մեկնաբանում։ Թե ինչ հոդվածով է առաջադրվել մեղադրանքը, ՀՔԾ-ից դարձյալ չցանկացան որևէ մանրամասն հայտնել։ Սեյրան Օհանյանի հետ կապ հաստատել չի հաջողվում, քանի որ նրա հեռախոսահամարն անհասանելի է։