Մանվել Գրիգորյանին ազատ արձակելը թույլ չտվեց Հայաստանին ավելորդ կարմրել
Գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը քիչ առաջ իր հրավիրած մամուլի ասուլիսի սկզբում հանդես եկավ հայտարարությամբ։ Նրա խոսքով, Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատարանի որոշումը հանուն Հայաստանի Հանրապետության է, համարձակ է, իրավաչափ և հեղինակավոր․ «Ասում են՝ մնալով ազատության մեջ՝ Հայաստանը կլքի և գիտե՞ք ուր կգնա, դե մի երկիր ասեք, Արցախ։ Պաշտոնապես հայտարարում են, որ չեն կարող կալանքը փոխել, որովհետև նա ազատության մեջ մնալով հանրապետությունը կլքի ու կգնա Արցախ, իսկ Արցախն էլ, պաշտոնապես հայտարարում են, Հայաստան չէ, և ոչ մի իրավական մեխանիզմ չկա նրան հետ բերելու։
Դա լիազոր մարմնի պաշտոնական վարկածն է։ Ինչ վերաբերում է կայացրած դատական ակտին, ապա դատարանը հանուն Հայաստանի Հանրապետության, կայացրել է համարձակ, իրավաչափ և հեղինակավոր դատական ակտ՝ փրկելով Հայաստանին Եվրոպական դատարանում ավելորդ կարմրելուց։ Ծանր իրավիճակում հայտնված դատական իշխանության մեջ, որոնց դատավորների մի հատվածը թքած ունի անձի վրա էլ, անձի ճակատագրի վրա էլ, մի հատվածն էլ գտնվում է ՀՔԾ-ի կամ այլ ծառայությունների կոշիկի տակ։
Կան անհատներ, որոնք արդարադատություն են իրականացնում՝ ձևավորելով մշակույթ՝ վերջ դնելու ընտրովի արդարադատությանը և կրողն են վաղվա Հայաստանի դատական իշխանությանը։ Եկել է ժամանակը, որպեսզի բարձրագույն իշխանությունը հասարակության առաջ դնի հետևյալ խաղի կանոնը, իսկ այն չկատարողներին պատժի օրենքի ամբողջ խստությամբ։ Իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձի նկատմամբ՝ կապված իր մասնագիտական աշխատանքը կատարելու դեմ ուղղված 3-րդ անձի կողմից ցանկացած միջամտություն անթույլատրելի է, որովհետև իրավապաշտպանը ոչ թե անձին է պաշտպանում, այլ նրա խախտված իրավունքը՝ պետական լիազոր մարմիններից և 3-րդ անձանցից։ Յուրաքնաչյուր հարթության վրա այդ պաշտպանյալներից մեկը կարող է լինել մեզնից յուրաքանչյուրը»,- ասաց Բաղդասարյանը։
Նշենք, որ պաշտպանի ասուլիսին զուգահեռ Դատախազության առջև տեղի է ունենում բողքի ակցիա, որ պահանջը Գրիգորյանին կրկին կալանավորել։
Կարծիքներ