Միացյալ Նահանգները Սիրիայում կթողնի 400 զինվորական

Միացյալ Նահանգները Սիրիայում կթողնի 400 զինվորական

Միացյալ Նահանգները մտադիր է իր զինվորական հավաքակազմը Սիրիայում կրճատել եւ թողնել այնտեղ ընդամենը 400 զինվորական։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Ըստ հաղորդման, այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Օհայո նահանգ մեկնելուց առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ «Որոշակի ժամանակով մենք Սիրիայում կթողնենք չորս հարյուր զինվորական, որից 200-ը տեղակայված կլինեն իսրայելական սահմանին ավելի մոտ»,- մանրամասնել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփը չի մանրամասնել, թե որքան ժամանակով է մնալու ամերիկյան զորակազմը Սիրիայում։ Նշենք, որ մինչեւ վերջերս Սիրիայում կար 2,2-2,5 հազար ամերիկացի զինվորական՝ հիմնականում հատուկ նշանակության ստորաբաժանումների ծառայողներ։