Իրանի նախագահը կոչով դիմել է ԵՄ-ին

Իրանի նախագահը կոչով դիմել է ԵՄ-ին

Իրանի նախագահ Հասան Ռոհանին կոչով դիմել է ԵՄ-ին՝ Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հետ բանակցությունների ընթացքում։ Նա հորդորել է Եվրոպային հակազդել ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ իրականացվող տնտեսական ահաբեկչությանը։ «Ակնկալում ենք Եվրոպայից, որ հաստատակամություն կդրսեւորի եւ կընդդիմանա ԱՄՆ՝ ընդդեմ Իրանի իրականացվող տնտեսական ահաբեկչությանը»,- ասել է Ռոհանին, ըստ Իրանի նախագահի պաշտոնական կայքի փոխանցման։ Ռոհանին նաեւ մանրամասնել է, որ տնտեսական պատերազմը ԱՄՆ-ն սկսել է ընդդեմ Իրանի մղել մեկ տարի առաջ, որը սակայն ոչ մեկի շահերից չի բխում, իսկ ԱՄՆ կողմից հակաիրանական սահմանված սանկցիաները չեն կարողանա Իրանին դնել փակուղու մեջ։ Նախարար Մաասն իր հերթին հայտարարել է, որ սխալ էր Միացյալ Նահանգների կողմից Միջուկային գործարքի համաձայնագրից դուրս գալը եւ հավաստիացրել, որ Բեռլինն ու Վաշինգտոնն ունեն տարբեր մոտեցումներ Իրանի հանդեպ քաղաքականության հարցում։