Ինչու են մահացու վտանգավոր քաղցր գազավորված ըմպելիքները

Ինչու են մահացու վտանգավոր քաղցր գազավորված ըմպելիքները

Մեծ քանակությամբ քաղցր գազավորված ըմպելիքների ընդունում իր հետ առաջ է բերում երիկամային մի շարք բարդ հիվանդությունների առաջացման վտանգ։ Այս մասին են հայտարարել մի խումբ ամերիկացի բժիշկներ՝ Clinical Journal of the American Society of Nephrology գիտական հանդեսում հրապարակած իրենց հոդվածում։ Ըստ հրապարակման, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, ներկայումս աշխարհում նկատվում է ճարպակալման համաճարակ։ Ավելորդ քաշից տառապում է մարդկության մեկ երրորդը, իսկ 15 տոկոսի մոտ ախտորոշվել է ծանր տիպի ճարպակալում։ Մեթաբոլիզմի խանգարումների հետ են կապված բոլոր հիվանդությունների 47 տոկոսը, ներառյալ աթերսկլերոզը, ինֆարկտը, ինստուլտը, դիաբետն ու քաղցկեղը։ Բժիշկների կարծիքով, ճարպակալման հիմնական պատճառը քաղցր գազավորված ըմպելիքներն են ու շաքարը։ Այսպես, չափազանց շատ գազավորված խմիչքների օգտագործումը տարեկան մոտ 200 հազար մարդու մահվան պատճառ է դարձել։ Մեծավ մասամբ զոհերը Լատինական Ամերիկայից են, կամ ԱՄՆ-ից են։