Նախանշանները՝ ծանր գյուղատնտեսական տարի 

Նախանշանները՝ ծանր գյուղատնտեսական տարի 

Ձյան շերտի  բացակայություն, տաք դեկտեմբեր, հունվար և փետրվար, քամիներ, որոնց առկայության դեպքում էլ ավելի են արագանում գոլորշիացման գործընթացները․ գյուղփոխնախարար Գառնիկ Պետրոսյանն օրերս մեզ հետ զրույցում չէր թաքցրել՝  մտահոգ են, որ  եղանակային այս  գործոնների բերումով՝ հնարավոր է՝ բողբոջեն ոչ միայն դեկորատիվ, այլև պտղատու ծառատեսակները։ Արդյունքում՝ բերքը կվտանգվի։

 Սա՝ դեռ հիմա, երբ  միջին ջերմաստիճանը Հայաստանում արդեն 1.23 աստիճանով բարձրացել է, սակայն  ջրի պահանջարկը խիստ մեծանալու է գարնան-ամռան ամիսներին․հուլիս-օգոստոս ամիսներին  20 և ավելի օր 40  աստիճանից բաձր ջերմաստիճան է գրանցվում։

Ինչպես Hraparak.am -ի հետ զրույցում իրավիճակ բնութագրեց «Հայաստանի Ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը՝  ակնհայտ է, որ գյուղատնտեսական տարին ծանր է լինելու և արդեն իսկ երևում է, որ ջրապահանջարկը մեծ է լինելու։ Մանավանդ, որ   Սևանի մակարդակը   նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ -4 սմ ցածր է,  իսկ բնապահպաններն էլ մտադիր են կառավարությանը ներկայացնել   ամառային լրացուցիչ ջրառը կանխելու առաջարկ։
Hraparak.am-ի հետ զրույցում Հանրային խորհրդի Բնապահպանության հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյանն ասաց, որ այս -4 սմ-ի առումով  կասկածներ ունեն, որ կատարվել է ջրառ։ 

«Մենք նախորդ տարիներին միշտ բռնացրել ենք, որ իրենք ջուր են բաց թողնում, որ ՀԷԿ-են աշխատեն, բայց ամեն կողմից համոզում են, որ նման բան չի եղել։ Հետո մենք կապվեցինք Գեղարքունիքի մարզի Օրհուս կենտրոնի հետ,իրենց ասելով, համենայնդեպս, ցերեկային ժամերին, երբեք չի եղել, ասում են՝ կարող է՝ գիշերը եղել է, չենք նկատել, բայց հավանականությունը, որ ջրառ չի եղել, ոնց որ թե քիչ է»,- պնդեց բնապահպանը։ 

Բնապահպանները կառավարությանն ուղղված գրություն են պատրաստում՝ առաջարկելով ամեն տարվա  նման  լրացուցիչ  ջրառ  (ոռոգման սեզոնին) չիրականացնել։
«Մենք համոզված ենք, որ,ա յն, որ անցած տարի ծաղկեց լիճը, դա այդ 100 մլն․ խորանարդ մետր լրացուցիչ ջրառի արդյունքն էր։ Ծաղկումը միանգամից արձագանքում է մակարդակի իջեցմանը, հետո, գիտեք, սեյսմիկ վտանգ ունեն նման մեծ տատանումները»,-ասում է Կարինե Դանիելյանը։ Կառավարությանն ուղղղված նրա հորդորը՝ հանգիստ թողնել Սևանը, և որքան հնարավոր է՝ կարգի բերել ոռոգման ցանցերում կորուստները։

 Հիշեցնենք, որ կառավարության նախավերջին նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2019-ին պետք է լինի խիստ կարգապահ ոռոգման սեզոն, ապա  ակտիվ հետաքրքրվեց, թե ինչ է արվում   ջրամբարներից թողքերը շատ խիստ հսկողության տակ առնելու ու նաև  դրանք  էներգետիկ նպատակներով չչարաշահելու համար։ Ինչին  ի պատասխան՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Գարեգին Բաղրամյանն ասաց, որ Բնապահպանության նախարարությունից վերցրել են  ողջ տեղեկատվությունը,  փոքր ՀԷԿ-երի ցանկը, որոնք ջրօգտագործման թույլտվություն ունեն և իրենց աշխատանքն ապահովում են ջրամբարից ջուր վերցնելով, և հանձնարարել ենՀաշվարկային կենտրոնին խիստ հսկողության տակ վերցնել և ցակացած ջրօգտագործման թույլտվությունից դուրս էլեկտրաէներգիայի արտադրությունն անմիջապես կֆիքսվի և կհասկանան` ոնց է դա տեղի ունեցել: 
Հրաչ Բերբերյանն առհասարակ, նոնսենս է համարում այն, որ կառուցված ջրամբարներն ու դրանց վրայի ՀԷԿ-երը ժամանակին Գյուղնախարարոթյունից վերցվել են ու տրվել Էներգետիկայի նախարարությանը։

«Ես պարոն վարչապետին հարց եմ տալիս՝ միլիոններով վարկ վերցրած գյուղացու, ֆերմերների  ֆոնին, ինչ է նշանակում, որ ջրամբարները տվել են Էներգետիկայի նախարարությանը։ Դա ո՞վ է արել, այսինքն՝ ինչ այդ ջրամաբարները պետք է էներգետիկներին ծառայե՞ն, առաջին հերթին, այսիքն՝ այս ՀԷԿ-երը, որ դրված են այդ ջրամբարների վրա, նույն այդ  մաֆիոզ կլա՞նն է, ինչ ուզում, անո՞ւմ է, չէ՞ որ ջրամբարները նախատեսված են ոռոգման համակարգի համար«,-ասում է Բերբերյանը։ Նա հավելեց, որ ակնկալում էր, որ հեղափոխությունից հետո ՀԷԿ-երը պետք է հետ վերցվեին էներգետիկայից։

«Սա արված է միտումնավոր, երբ մենք պնդում ենք, որ նրանում, որ գյուղացին ջուր չունի, պատճառն այն է, որ ՀԷԿ-երը տանում են գյուղացու ջուրը, և մյուս կողմից էլ, ձեռք է տալիս, որ ամեն տարի Սևանի ջուր վերցնեն, որ իրենց օբյեկտները ջրի տակ չգնան։։ Եվ որ գյուղացին էլ վայնասուն չդնի, իսկ գյուղապետերն էլ պաշտպանում էին գյուղացուն, որոշեցին համակարգային փոփոխության անել՝ տալ էներգետիկային«,-ավելացնում է Բերբերյանը։
Նա հույս ունի, որ Նիկոլ Փաշինյանը այս հարցին պետք է լուծում տա։ Նաև հիշեցնում է, որ  ՀԷԿ-երից 150-ում քրեաիրավական բնույթի խախտումներ են գտել։Երբ պարզվել է, որ նորմատիվ ջրերից մի քանի անգամ շատ ջուր է օգտագործվել։

Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից Ինեսսա Գաբայանը ազատվել է արդեն, բայց նրա նշանակումը Բերբերյանը համարում է ռազմավարական բնույթի սխալ։ Ասում է՝ ինչ է նշանակում, որ էներգետիկին նշանակում են ոռոգման համակարգում։

Կարինե Դանիելյանն էլ նկատում է, որ խոսել է մանսագետների հետ ու վերջիններիս պնդմամբ՝դրանք ոչ թե ջրամաբարներ են, այլ՝ ցանց, ինչի պարագայում,կորուստներն ահռելի են։  Նշենք, որ Բնապահպանության նախարարությունը իրականացնում է ջրամբարների վրա ջրաչափեր դնելու ծրագիր։ Ամեն դեպքում, Կարինե Դանիելյանը համարում է, որ որքան էլ՝ ցանց, բայց ջրաչափերի տեղադրումը մի փոքր կբարելավի վիճակը։

Բացի բնական գործոնները կա կ ոռոգման սեզոնի մեկ ծանրացուցիչ հանգամանք ևս ջրային համակարգում 10.5 միլիարդ դրամի պարտքը։   կառավարության վերջին նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական վերահսկողության ծառայության ղեկավարից հետաքրքրվե՝ հասկացե՞լ են՝ պարտքն ինչպես է գոյացել,  գյուղացիները չե՞ն վճարել, թե՞  վճարել են, ջրօգտագործող ընկերությունները չե՞ն հաշվառել: Նիկոլ Փաշինյանն ինքը հակված էր կոռուպցիոն սխեմաներին։
 Դավիթ Սանասարյանն էլ հաստատեց Փաշինյանի վարկածը՝ ասելով, որ հաստատեց Փաշինյանի վաևրկածն ասելով, որ  գյուղացին վճարել է իր օգտագործած ջրի դիմաց, բայց դա տեղ չի հասել, հետո վերջում գրում են կորուստ։ Ինչևէ, ուսումնասիրությունների վերջնաժամկետը մարտի 15 է։
Ամեն դեպքում,բոլոր այդ գործոնների հանրագումարը հազիվ թե իրականացնի խիստ կարգապահ ոռոգման սեզոնի ակնկալիքները, ի տարբերություն՝ «ինչպես միշտ»-ի ։