Սիրիա ուղարկված խմբում կան ռազմական ոստիկաններ, և դա օրենքի խախտում է

Սիրիա ուղարկված խմբում կան ռազմական ոստիկաններ, և դա օրենքի խախտում է
Դանիել Իոննիսյան

 

Դանիել Իոննիսյանը տեղեկացրել էր, որ փետրվերի 8-ին Սիրիա ուղարկված 83-հոգանոց մարդասիրական առաքելության կազմում կան ռազմական ոստիկանության ծառայողներ, ինչը հակասում է օրենքի պահանջին։ Այս մասին փորձեցինք մեկնաբանություն խնդրել Պաշտպանության նախարի մամուլւ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, ով հայտնեց, որ Հայաստանում չէ և չի կարող այդ մասին մեկնաբանություն տալ։

Հիշեցնենք, որփետրվարի 8-ին, Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբ է մեկնել Սիրիա։

Hraparak.am -ի հետ զրույցում Դանիել Իոննիսյանը հայտնեց, որ ՊՆ-ից իրնեց հայտնել են, որ 83-հոգանոց խմբի կազմում են բժիշկներ, սակրավորներ և ռազմական ոստիկանության ծառայողներ, որոնք պետք է ապահովեն բժիշկների և սակրավորների անվտանգությունը։ Բացի ռազմական ոստիկանության ծառայողներից, մյուսները քաղաքացիական անձինք են։ Դանիել Իոննիսյանը ակնկալում է, որ խորհրդարանը քննարկի այդ քայլը։