Մահափորձ է կանխվել

Մահափորձ է կանխվել

Սերբիայում ձերբակալվել է մի 21 տարեկան վահաբիստ, ով կասկածվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ, որը պետք է իրականացվեր հունվարի 17-ին՝ Պուտինի կողմից Բելգրադ այցելության ժամանակ։ Այս մասին գրում է ռուսական «Պրավդան»։ Ըստ հրապարակման, ոստիկանական պարեկային ծառայությունը Պոտոկ գյուղի մոտ, որը գտնվում է Նովի Պազար քաղաքի մոտ, կանգնեցրել է Արմին Ալիբաշիչին՝ ստուգելու համար։ Իրավապահների ուշադրությունը գրավել է Ալիբաշիչի պայուսակը, որի մեջ եղել է հրացան օպտիկական թիրախավորման հարմարանքով։ Զենքի հայտնաբերումով երիտասարդը ձերբակալվել է եւ անմիջապես իրականացվել է խուզարկություն նրա տանը, որի ընթացքում հայտնաբերվել է մի ողջ զինանոց՝ տարբեր տեսակի զենքեր ու սարքավորումներ՝ ռումբ պատրաստելու համար, քիմիկատներ եւ դետոնատորի բաղադրատարրեր։ Ալիբաշիչի տանը նաեւ հայտնաբերվել է ԻՊ ահաբեկչական խմբավորման դրոշը եւ ահաբեկչական այդ կազմակերպությանը պատկանող քարոզչական գրականություն։ Ալիբաշիչի տված ցուցմունքից պարզ է դարձել, որ նա նախապատրաստել է մահափորձ Պուտինի դեմ՝ նրա՝ Բելգրադ այցելության ժամանակ։ Ալիբաշիչը ասել է, որ Պուտինը ԻՊ թիրախում է, քանի որ պատերազմ է սկսողն է եղել ընդդեմ ԻՊ-ի։ Մասնագետները կարծում են, որ նա երիտասարդ ահաբեկիչը ամենայն հավանականությամբ ունեցել է աջակիցներ եւ ներկայումս քայլեր են ձեռնարկվում նրանց հայտնաբերելու եւ վնասազերծելու ուղղությամբ։