Որևիցե մեկնաբանություն չկա, Տիգրանը խոստացել է առավել ծավալուն անդրադառնալ․Վ․Կարապետյան

Որևիցե մեկնաբանություն չկա, Տիգրանը խոստացել է առավել ծավալուն անդրադառնալ․Վ․Կարապետյան

Վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը «Հրապարակի» հարցին ի պատասխան, թե ՀՌԸ խորհրդի նախագահի խորհրդական Տիգրան Պասկևիչյանը հրաժարական է տալիս և մեկնաբանում, որ իր բոլոր ջանքերը՝ հանելու հեռուստատեսությունը քոչարյանասերժական ճահճից հանդիպում են կամ կոշտ դիմադրության, կամ սառն անտարբերության, ասաց․«Որևիցե մեկնաբանություն չունեմ, ինքը խոստացել է  անդրադառնալ առավել հանգամանալից, սպասում եմ այդ անդրադարձին»։

Հիշեցնենք, որ ՀՌԸ խորհրդի նախագահի այլևս նախկին խորհրդական Տիգրան Պասկևիչյանն ֆեյսբուքյան իր էջում գրել էր նաև ․«Ցանկացած համակարգ արմատականորեն վերափոխելը ծավալուն եւ դժվարին աշխատանք է ենթադրում, ինչին տրամադրված չէ ո՛չ նոր նախագահը, ո՛չ հին տնօրենը։ Չես գնում փոփոխությունների, ուրեմն՝ չես ուզում աշխատել։ Եթե չես աշխատում, հազար պատճառաբանություն կարող ես բերել՝ մարդուժ չկա, թարմ գաղափարներ չկան, փող չկա եւ այլն։

Ոչինչ, որ հանրային տարածքում սանիտարական մաքրություն անցկացնելու շանսն ես բաց թողնում՝ մսխելով թավշյայի բովանդակությունն ու արժեքները»։