«Հրաշքների դաշտում»՝ կուլիսներից այն կողմ

«Հրաշքների դաշտում»՝ կուլիսներից այն կողմ

Ռուսական «Առաջին ալիքը» ցուցադրել է, թե ինչ է կատարվում հայտնի «Հրաշքների դաշտ» հաղորդումից հետո, հաղորդավար Լեոնիդ Յակուբովիչին բերված այն նվերների հետ, որոնք իրենցից ներկայացնում են տարբեր ուտելիքներ։

Ավանդաբար, հաղորդման մասնակիցները Յակուբովիչին բերում են տարբեր ուտելիքներ, տնային պատրաստած ճաշատեսակներ նույնիսկ, կամ պահածոներ, թխվածքներ։

Սննդային նվերները հաղորդումից հետո ոչ թե տարվում են, այլ պարզապես մնում է սրահում, որպեսզի հաղորդմանը եկած հանդիսատեսը կարողանա օգտվել դրանից։ Սոցցանցերում բավական երկար քննարկվել է այս ամենը։ Եթե օգտատերերի մի մասը քննադատաբար է մոտեցել այն բանին, որ հանդիսատեսի մոտ այս ամենից աժիոտաժ է առաջացել, մյուս մասն էլ արդարացրել է, որ հաղորդման նկարահանումները բավական երկար են տեւում եւ մարդիկ իրավունք ունեն մի փոքր ուտելու։