Մեղադրանք է առաջադրվել Նալբանդյան համայնքի ղեկավարին

Մեղադրանք է առաջադրվել Նալբանդյան համայնքի ղեկավարին

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքում պարարտանյութի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավարին:

Քննությամբ հիմնավորվել է նաև, որ կազմել և շրջանառության մեջ է դրել կեղծ պաշտոնական փաստաթղթեր:

Մասնավորապես,  2015-2016 թվականների ընթացքում Գ. Մկրտչյանը յուրացրել է պարարտանյութ գնելու վերաբերյալ գյուղապետարան չդիմած և պարարտանյութ չգնած անձանց անվամբ ստացված խոշոր չափի պարարտանյութը՝ պատճառելով 598.000 ՀՀ դրամ վնաս։

Բացի այդ, համայնքի ղեկավարը, 2015-2016թթ. ընթացքում հավաքագրելով համագյուղացիների կողմից նշված ծրագրի շրջանակներում ձեռքբերված ազոտական պարարտանյութի դիմաց վճարված գումարները, չի փոխանցել համապատասխան ՍՊԸ-ի հաշվեհամարին և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացման եղանակով հափշտակել է խոշոր չափի՝ ընդհանուր 672.000 ՀՀ դրամ գումար ևս: 

Վերջինս ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված վնասը՝ վճարելով 1.270.000 ՀՀ դրամ գումարը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: