Արամ Սարգսյանն ավելի քիչ ձայն է ստացել, քան անցած ընտրությանը

Արամ Սարգսյանն ավելի քիչ ձայն է ստացել, քան անցած ընտրությանը

Երևանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում ռեյտինգային թեկնածուներից ամենաշատ վստահության քվեն ստացել է ճամբարափոխ եղած Հայկ Կոնջորյանը, որն ընտրություններից հինգ պակաս Լուսավոր Հայաստանից տեղափոխվեց Նիկոլ Փաշինյանի թիմ։ Նա ստացել է 12784 ձայն, երկրորդ տեղում Երջանիկ Հակոբյանն է՝ 11178, սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը երրորդն է՝ 6257 ձայնով։ Խորհրդարան անցած երկրորդ ուժի դեպքում՝ ԲՀԿ-ում պատկերն այսպիսին է․ Արտյոմ Ծառուկյան՝ 1118 , քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյան՝ 1082, իսկ ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը չորրորդն է՝ 656 ձայնով։

Լուսավոր Հայաստան կուսակցությունից առաջատարը Բաղդասարյան Գուրգենն է՝ 1223 ձայնով, ի տարբերություն անցած ընտրությունների, ԼՀԿ-ն այս անգամ ուժեղ թեկնածուներ չէր առաջադրել այս տարածքում, անցած ընտրություններին Մանե Թանդիլյանը մինչդեռ 5 հազարից ավելի ձայն հավաքեց, այստեղ էր նաեւ Հայկ Կոնջորյանը։

Ի դեպ, Մենք դաշինքի առաջին համար Արամ Սարգսյանն այս անգամ ավելի քիչ ձայն է հավաքել, քան նախորդ ընտրություններին, Սյունիքում 2017-ին նա 520 ձայն էր ստացել, թիվ 1-ում 485։ Ի դեպ, ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանին 607 քվե են տվել, ՀՀԿ-ից առաջինը Արմեն Ալավերդյանն է, Տարոն Մարգարյանի սանիկ Արա Ճորուխյանը երկրորդը ՝ 1080 ձայնով։