Ես ինձ համարում եմ իշխանության պատանդը. Արսեն Բաբայան (Տեսանյութ)

Ես ինձ համարում եմ իշխանության պատանդը. Արսեն Բաբայան (Տեսանյութ)

Աժ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը 22 օր իրեն կալանավորելը համարում է խայտառակ ապօրինություն, իսկ քրեական հետապանդումը՝ քաղաքական հետապնդում: Նրա խոսքով՝ հետապնդումը քաղաքական է, քանի որ ի սկզբանե իշխանությունները քաղաքական նպատակ են դրել՝ հասնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ամեն գնով պաշտոնանկ անելուն և այդ ճանապարհին կարող են կալանավորել յուրաքանչյուրին:

«Քրեական գործ հարուցելու որոշումը ոչ իրավաչափ էր, չէր կարող գոյություն ունենալ: Դրան հաջորդող ձերբակալությունը ևս խայտառակություն էր, որի հիմքում դրվել էր փախուստը, թաքնվելը: Բայց ո՞վ պիտի փախչեր և ինչո՞ւ պիտի փախչեր»,- ասել է Արսեն Բաբայանը:

 «Սկսած քրեական գործի ամենաառաջին փաստաթղթից, քրեական գործ հարուցելու որոշումից, ոչ իրավաչափ գործողություններ են եղել:

Քրեական գործ հարուցելու որոշումը չէր կարող գոյություն ունենալ, քանի որ քրգործ չպետք է հարուցվի այն բոլոր արարքների դեպքում, որոնք նախատեսում են մինչև 4 տարի ազատազրկում»,-նշեց Բաբայանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։