Մարությանը այցելել է Ազիզյաններին

Մարությանը այցելել է Ազիզյաններին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը երեկ անակնկալ այց է կատարել «Ազիզյաններ» սիթքոմի նկարահանման հրապարակ։ Այս մասին տեղեկանում ենք դերասանուհի Անի Լուպեի ինստագրամյան էջից, որտեղ նա լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել սիթքոմի անձնակազմի և Հայկ Մարությանի հետ։ Դերասանուհին հայտնել է, որ սիթքոմը մոտենում է ավարտին։ 

Հիշեցնենք, որ Մարությանը, մինչ քաղաքապետ դառնալը, «Ազիզյաններ»-ում մարմնավորում էր հերոսներից մեկին։