Արամի փողոցը դեռ փակ է

Արամի փողոցը դեռ փակ է
Արամի փողոցը դեռ փակ է
Արամի փողոցը դեռ փակ է

Մենք երեկ գրել էինք, որ երեկ երեկոյան փլուզվել էր Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի վթարված պատը։

Փողոցը դեռ շարունակվում է փակ մնալ։ Այնտեղ  տեղակայված են ոստիկանության մեքենաներ։

Հիշեցնենք, որ դեպքի վայր էին ժամանել ԱԻՆ-ը, Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը։ Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը  և ոստիկանության աշխատակիցներ։

Նշենք, որ պատը վաղուց խնդիր ուներ։ Ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը Հայկ Մարությանի հետ այցելել էր այս տարածք։ Նրան տեղում զեկուցել էին վթարված պատի մասին։