Արտոնությունն էլ, անվճարն էլ ձեր գլխին տված․․․
Նիկոլ փաշինյանը քարոզարշավ է սկսել՝ հատիկառհատիկ ապօրինի գույքը վերադարձնելու, Ավինյանն էլ՝ տրանսպորտն էժանացնելու հեշտեգով․
«Հունվարի 1-ից միասնական տոմսային համակարգին անցում կատարելը երևանցիների համար ոչ միշտ է հասկանալի և ընդունելի, որոշակի ընդվզումներ կան: Քաղաքացիները շատ հարցեր ու մտահոգություններ ունեն, սակայն Երևանի քաղաքապետարանը դրանք անպատասխան չի թողնում: Հանրային փոխադրամիջոցներից օգտվող շուրջ 550 հազար քաղաքացի ուղեվարձի արտոնություններ կստանա, իսկ մի շարք այլ խմբեր անվճար կերթևեկեն»։
Դուք նշած թիվը պատկերացնու՞մ եք։ Երևանի համարյա կեսը արտոնությամբ կամ անվճար երթևեկում է։ Կոմունիզմ է եկել, չգիտենք։ Մի պարզ հաշվարկ անեմ։ Եթե բնակչության կեսը արտոնությամբ կամ անվճար է երթևեկում, ի՞նչն է խանգարում, որ տրանսպորտի գինը նույնը թողնեք։ Արտոնությունն էլ, անվճարն էլ ձեր գլխին տված․․․ Եթե անգամ հավատանք ձեր ստերին, հարց է առաջանում՝ դուք այդ ինչքա՞ն եք բարձրացրել տրանսպորտի գինը, որ մի կեսը ապրում է մյուս կեսի հաշվին։ Այն դեպքում, որ մյուս կեսն էլ անմխիթար վիճակում է, այլապես ձեզ նման շքեղ ավտոմեքենաներով կերթևեկեն մայթից մայթ․․․ Լավ, դուք ստի հեշտեգներով իրար հետ մրցու՞մ եք։ Յոթ տարի մի ողջ ժողովրդի «մատի փաթաթան» եք դարձրել, ոնց ուզել՝ խաբել եք։ Դուք Վարդան Պետրոսյանի «Հայերն ու հավերը» կարդալո՞վ եք մեր մասին կարծիք ձևավորել․․․ Հավերն անգամ ձեզ կքշեին, կորեկի տեղ ձեզ կուտեին․․․ Մինչև հիմա ձեր գոյությա՞մբ եք չափում հայերին։
Կարծիքներ