Ս.Սարգսյանը ևս ծաղկեպսակ է ուղարկել Մարգարիտ Եսայանի հոր հոգեհանգստին

Ս.Սարգսյանը ևս ծաղկեպսակ է ուղարկել Մարգարիտ Եսայանի հոր հոգեհանգստին

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունենում ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի հոր հոգեհանգստի արարողությունը։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ևս ծաղկեպսակ է ուղարկել իր անունից։

«Մարդ կյանքը պետք է հորս նման ապրի, որ, երբ մահանա, մարդիկ չհավատան․․․Պապ ջան, աշխարհի բոլոր անկյուններից են զանգում, գրում, ցավակցում, չեն հավատում, որ մահացել ես՝ ո՞նց, Հենդո ձյաձյան մահացե՞լ է, ո՞նց, չենք հավատում․․
Մենք չենք հավատում, բայց ինքը գիտեր, ասել էր՝ էսօր կմեռնեմ։ Միշտ կենսուրախ, չեղած տեղից քեֆ սարքող, տաք, կենսախինդ, իսկական տղամարդ։ Կյանքը սիրող, կյանքը գնահատող, կյանքը լցնող  մարդ։ Աստված ջան, թող հորս հոգին հայտնվի մորս հոգու կողքին եւ թող երկուսն էլ լույսերի մեջ լինեն։ Հա, փաստորեն, որբությունը հենց այսպես է լինում։
Սիրելի ընկերներ ՖԲ-ում եւ դրանից դուրս, շնորհակալ եմ  բոլոր ցավակցությունների, գրառումների, զանգերի համար։ Զգացված եմ։ Ներեցեք, որ անվանական եւ բոլորիդ չեմ պատասխանում։ Խորապես զգացված եմ»,- գրել է Եսայանը իր էջում։