Ծաղկամաններում կանեփ է աճեցրել

Ծաղկամաններում կանեփ է աճեցրել

Երևան քաղաքի դատարանում այսօր ընթանում է Արմեն Աշոտի Բրուտյանի դատաքննությունը։ Ըստ մեղադրանքի՝ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, խախտելով համապատասխան օրենսդրության պահանջները, իր բնակության վայրի`Երևան քաղաքի Սևանի փողոցի 84/2 հասցեի սեփական տան առանձնացված բակում` հողի, ինչպես նաև առանձին ծաղկամանների մեջ ցանել, այնուհետև աճեցրել է շրջանառությունն արգելված, ՀՀ Կառավարության 2018թ. հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշմամբ սահմանված տետրահիդրոկանաբինոլ տեսակի թմրալկալոիդ պարունակող 52 հատ ամբողջական կանեփ տեսակի բույսեր, որոնք 2018թ. օգոստոսի 8-ին «Կանեփ-կակաչ 2018» համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանականերում ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել և վերցվել են Երևան քաղաքի Սևանի փողոցի 84/2 հասցեում կատարված դեպքի վայրի զննությամբ: