Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ

Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ
Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ
Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ
Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ
Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ
Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ
Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ
Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ
Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ
Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ
Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ
Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ
Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ
Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ
Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ
Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ
Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ
Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ
Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ
Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ
Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ
Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ
Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ
Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ

Արեւմտյան Հայաստան կատարած մեր անպատմելի ուղեւորության վերջին մասն Անին էր՝ հայկական ամենահայտնի մայրաքաղաքը, մեր երգերում ու պոեզիայում գովերգված, մեր պատմաբանների ուսումնասիրման առարկա դարձած, մեր հայրերի ու պապերի երազանքների վայրը։ Հիշում եմ՝ 70-ականներին հայրս մեծ դժվարությամբ սահմանապահների թույլտվությունն էր ստացել, եւ մի խմբով՝ օպտիկական հեռադիտակով, մեկնել էինք Արաքսի ափ՝ Անին տեսնելու։ Շատ մեծ չէի, որ հասկանայի, թե ինչու են հայրս ու իր ընկերներն այդքան հուզված եւ ինչ են տեսել հեռադիտակում, որ սահմանապահների տված մեկ ժամը չի բավականացնում, եւ նրանք տխուր ու թաց աչքերով չեն կարողանում կտրվել այդ տեսարանից։ Ամեն ինչ կտայի, որ հայրս ապրեր այնքան, որ հնարավորություն ունենար ինձ նման անձամբ լինելու Անիում, շրջելու ավերակների մեջ, մի վանքից մյուսն անցնելու, կարդալու, զննելու, շոշափելու այդ նվիրական հուշարձանները։

Պարզվեց՝ 4-5 ժամը շատ քիչ է Անիի դարպասներից ներս մտնելուց հետո ամբողջ տարածքը շրջելու եւ ամեն ինչ տեսնելու համար։ Ըստ պատմական աղբյուրների, այստեղ 263 եկեղեցի է կառուցվել՝ մեկը մեկից գեղեցիկ, մեկը մեկից հետաքրքիր ու մյուսին չնմանվող։ Ճակատագրի քմահաճույքով ամենից լավ պահպանված եկեղեցին Տիգրան Հոնենցի եկեղեցին է, որն ամենամոտն է Հայաստանի սահմանին։ Նախշազարդերն ու քանդակներն ուղղակի հիացնում են այցելուին։ Ներսում մեր հայկական հին եկեղեցիներին բնորոշ ոգին է, քրիստոնեության շունչը։

Մեծ թվով այցելուներ կային Անիում մեր այցելության պահին՝ ե՛ւ օտարերկրացիներ, ե՛ւ տեղացիներ։ Շրջում էին, լուսանկարում, տեսագրում։ Այսօր Անին ընդգրկված է Թուրքիա այցելող տուրիստական խմբերի ծրագրերում, Անիի պարիսպների դիմաց կայանած մեծ ավտոբուսները դրա մասին էին խոսում։ 

Մեծ պարիսպներից ներս ես մտնում, բայց պարզվում է՝ երկրորդ պարիսպն էլ կա։ Մեր նախահայրերը շատ խելացի են եղել, եւ մշտապես ոսոխի սպասումը նրանց հնարամիտ է դարձել՝ կառուցել են այնպես, որ եթե անգամ թշնամին անցնի առաջին պարիսպը, հայտնվի պարսպի վրայից հերթապահություն անող դիպուկահարների նշանակետում եւ որեւէ շանս չունենա առաջ գնալու։ Քաղաքը նաեւ ստորգետնյա մաս է ունեցել՝ ըստ ավանդույթի, անգամ ձիավորը՝ ձիու վրա նստած, կարող էր իջնել կատակոմբներ եւ դուրս գալ քաղաքի ծայրամասում։ 

Թուրքիան՝ որպես պատմամշակութային հարստություն, Անին վերականգնելու համար տարիներ առաջ մեծ գումարներ է ստացել ՄԱԿ-ից, սակայն հայ պատմաբանների կարծիքով՝ փողերը մսխվել են, եւ շինարարական աշխատանքները մնացել կիսատ։ Մենք ծածկերի տակ մեծ թվով քարաբեկորներ տեսանք, որոնք եկեղեցիների թափված քարերն են եւ որոնք պետք է իրենց տեղը գտնեին վանքերի պատերի մեջ, սակայն գործը կիսատ է մնացել։ Թեեւ շինարարական աշտարակներն ու հայերեն ասած՝ «խառաչոները» շատ եկեղեցիներում կանգնած էին, բայց գործ անող չկար։ 

Անիի հյուսիսային հատվածում հայաստանյան բոլոր հեռախոսակապերն անմիջապես աշխատեցին, ինչը եւս խոսում էր այն մասին, որ մի 10 րոպեի ճանապարհ է մեզ բաժանում այսօրվա Հայաստանի Հանրապետությունից։ Բայց այս մոտիկության մեջ մի վատ բան կար՝ գետի հարակից ափին քարհանք է աշխատել տարիներ շարունակ, եւ պայթյունների արդյունքում Անիի եկեղեցիներն են տուժել։ Բոլոր այն դեպքերում, երբ մեր պատմաբանները միջազգային հանրության առաջ հարց են բարձրացրել՝ Անիի դանդաղ ավերվելու, չվերականգնվելու, որպես արոտավայր օգտագործելու մասին, թուրքերն անմիջապես մատնացույց են արել այս հանքը, որը մեծ վնասներ է պատճառել Անիի հուշարձաններին։ Մեզ ասացին, որ հանքն ինչ-որ նախկին պատգամավորի է պատկանում, եւ անցյալում անհնարին է եղել այս հարցը լուծելը՝ մարդը փող է աշխատում մեր պատմության, մեր հիշողությունների հաշվին։ Բայց վերջին տարիներին հանքը կարծես չի գործել։ 

Ուշագրավ դեպք եղավ, երբ մեր խումբը հասավ Անիի մայր տաճար։ Քանի որ մեզ հետ էր թուրքաբնակ հայ երգչուհի Սիբիլը, ով հրաշալի կատարում էր «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» երգը, մենք դեռ ուղեւորության սկզբում որոշել էինք, որ անպայման այդ երգը պետք է հնչի Անիի մայր տաճարում։ Ւսկ Համահայկական խաղերի նկարահանող խումբը պետք է Մայր տաճարում հարցազրույց վերցներ կազմկոմիտեի նախագահի տեղակալ Ալբեր Բոյաջյանից։ Բայց հենց տեսախցիկը միացավ, երկու ոստիկան հայտնվեցին մեր գլխավերեւում եւ արգելեցին նկարահանումները։ Պարզվեց՝ սիրողական տեսանկարահանումներ կարելի է, պրոֆեսիոնալ՝ ոչ։ Մենք արդեն կատարվածը հակահայկական քաղաքականությանն էինք վերագրում եւ հեռուն գնացող հետեւություններ անում, երբ վերադասի հետ կապվելուց հետո թույլատրեցին նկարահանումը։ 

Սիբիլի երգն այնքան հուզիչ էր, որ հնարավոր չէր չարտասվել։ Սակայն պարզվեց՝ մեր կողքին եւս 2 կին են արտասվում։ Մտածեցինք՝ հայեր են, պարզվեց՝ թուրքեր են, որոնցից մեկի ամուսինը դուդուկ էր նաեւ նվագում։ Նրանց խնդրանքով Սիբիլը «Սարի գելինը» կատարեց՝ հայի եւ թուրքի սիրո մասին նշանավոր երգը, որը Թուրքիայում շատ են սիրում, թուրք դուդուկահարը նվագակցում էր նրան։ 

Եթե սահմանը բաց լիներ, մեր ետդարձի ճանապարհը մի 15-20 րոպե կտեւեր, մինչդեռ մոտ 10-12 ժամ ավտոբուսով ճամփորդություն էր մեզ սպասվում՝ Ջավախքի անտանելի վատ ճանապարհներով եւ սահմանային երկու՝ թուրքական ու վրացական անցակետեր անցնելով։