Իվանկա Թրամփը հրաժարվել է Համաշխարհային բանկի ղեկավար դառնալու հեռանկարից

Իվանկա Թրամփը հրաժարվել է Համաշխարհային բանկի ղեկավար դառնալու հեռանկարից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկա Թրամփը, ով նաեւ Սպիտակ տան խորհրդականներից է, հայտարարել է, որ իր նախագահ հայրը իրոք առաջարկել է իրեն ղեկավարել Համաշխարհային բանկը, սակայն ինքը հրաժարվել է։ Այս մասին հայտնում է Интерфакс լրատվական գործակալությունը։ Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ նախագահ Թրամփը Atlantic-ի հետ զրույցում պատմել էր, որ հարցրել է իր դստերը՝ Իվանկային, թե արդյոք չէր ուզենա ղեկավարել Համաշխարհային բանկը, քանի որ հիանալի գլուխ է հանում թվերի հետ աշխատանքից։ Եվ ահա Իվանկա Թրամփն էլ այսօր հայտարարել է, որ պատասխանը եղել է ժխտողական, քանի որ ինքը կարծում է, որ ավելի օգտակար կարող է լինել որպես Սպիտակ տան խորհրդական եւ լիովին երջանիկ է զգում իրեն այդ պաշտոնում։ Իվանկան նաեւ նկատել է, որ Դեւիդ Մալպասը հիանալի կերպով կատարում է ՀԲ նախագահի իր գործառույթները։