ԻՊ ահաբեկիչների մոտ կան ռուս զինվորականների դիակնե՞ր

ԻՊ ահաբեկիչների մոտ կան ռուս զինվորականների դիակնե՞ր

Amaq լրատվական գործակալությունը, որը կապ ունի ԻՊ ահաբեկչական խմբավորման հետ, տարածել է նյութ այն մասին, որ ԻՊ գրոհայինների մոտ կան ենթադրաբար ռուս զինվորականների դիակներ։ SITE Intelligence Group կայքը, որը մասնագիտացած է ջիհադիստների հրապարակումները երեւան հանելու մեջ, ուշադրություն է դարձրել տարածված հրապարակմանը։ Ահաբեկիչները հայտարարել են, որ իրենց մոտ բացի ռուս զինվորականների դիակներից կա նաեւ սիրիացի զինվորական։ Թե որքանով են կադրերում ասված տեղեկությունները համապատասխանում իրականությանը հայտնի չէ, սակայն պարզվել է որ կադրերն արվել են Հոմս նահանգում, անապատային տեղանքում։